Երևանի պետական
ճարտարագիտական քոլեջում 14.04.2010
մեկնարկեցին նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների
դասախոսների, արտադրական ուսուցման վարպետների և վարչական անձնակազմի
վերապատրաստման եռամսյա դասընթացները, որոնք կկազմակերպվեն Երևանի և
մարզերի 49 նախնական և միջին մասնագիտական ուսումնական
հաստատություններում` 85 քոլեջի և արհեստագործական ուսումնարանի շուրջ
1200 դասախոսի և արտադրական ուսուցման վարպետի մասնակցությամբ:
Դասընթացների
մեկնարկին ներկա էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը նախ շրջայց կատարեց քոլեջում, զրուցեց դասախոսների և ուսանողների հետ։