Քոլեջի ուսանողների համար մասնագիտական և ուսումնական պրակտիկաների թեժ շրջան է սկսվել։Նրանք իրենց գիտելիքները խորացնում ու մասնագիտական փորձ են ձեռք բերում գործընկեր տարբեր կազմակերպություններում։ Մեր լավագույն հաշվապահներն ու թարգմանիչ-գործավարները իրենց պրակտիկան անց են կացնում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում, խոհարարները և սննդի սպասարկման կազմակերպիչները` հանրապետության այնպիսի ռեստորանային համալիրներում, ինչպիսիք են Արմենիա Մարիոթը, Արաքսը, Հին Էրիվանը, Երևանյան գիշերները, դե իսկ էլեկտրիկները՝ Русал , ГАЗПРОМ ЭНЕРГО, АЛМАЗ-СИНТЕЗ, Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ կազմակերպություններում։ Ամառային արձակուրդներից և պետական որակավորման քննություններից առաջ պրակտիկաների կազմակերպումը ուսումնական ողջ գործընթացի կարևոր բաղկացուցիչն է։
Просмотров:
733
|
Добавил:
engcollege
|
Дата:
29.05.2010
|
|