Հոկտեմբերի 25-ին ,,Մետրո թատրոնի,, դահլիճում մեկնարկեց ,,Նռան Հատիկ,, մանկապատանեկան թատերական հանրապետական փառատոնը։ Հանրապետության, Արցախի, Ջավախքի և Իրանի թատերախմբերի հետ այս փառատոնին առաջին անգամ իր մասնակցությունն էր բերել նաև մեր քոլեջը, որի դերասանական արվեստ մասնագիտության ուսանողները հոկտեմբերի 28-ին 12-30-ին Համազգային թատրոնի դահլիճում ,,Հեյ,քեզ հետ եմ, բարև,, ներկայացումով հանդես եկան հանդիսատեսի ու ժյուրիի առջև։ Ներկայացմանը ներկա էին նաև ՀՀ Կրթության և գիտության աշխատակիցները, ճանաչված արվեստաբան Գարիկ Ղազարյանը։ Հոկտեմբերի 30-ին փառատոնի փակման շրջանակներում կազմակերպական կոմիտեն այլ թատերախմբերի թվում ՀՀ Մշակույթի նախարարի Շնորհագրով և փառատոնի արձանիկով պարգևատրեց նաև մեր քոլեջի ուսանողներին։
Просмотров:
1272
|
Добавил:
engcollege
|
Дата:
25.10.2010
|
|