1992 թվականից մայիսի 28-ը պաշտոնապես
նշվում է որպես Հանրապետության օր: Այն հայոց պետականության վերածննդի
խորհրդանիշն է։ Այս օրն ավանդաբար Սարդարապատ են այցելում Հայաստանի
բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և այլոք։
Սարդարապատում հաղթելով թուրքական
բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն
Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: 1918 թվականի մայիսի
28-ին Թիֆլիսում՝ Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության
փլուզումից հետո «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայկական
հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը):
Անկախ Հայաստանի առաջին վարչապետն է եղել
Հովհաննես Քաջազնունին:
Հայաստանի Հանրապետությունը ընդամենը
երկու տարվա կյանք է ունեցել՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը։ Այդ
ժամանակ Երևան են մտել 11-րդ Կարմիր բանակի զորամասերը և հանրապետությունը
խորհրդայնացվել է:
|